Պետդումայում իր ելույթի ժամանակ, որտեղ անդրադարձել է Ղրիմի հանրաքվեի ու Ուկրաինայի խնդրին, միաժամանակ կարճ թեզով խոսել է ադրբեջանցիների մասին՝ անվանելով վերջիններիս պարզապես մարդկանց խումբ, ովքեր ապրում են Կասպից ծովի ափին:
«Ի՞նչ է ռուսերեն թարգմանաբար նշանակում Ադրբեջանը: Չիմացողների համար ասեմ: Ազար- Խազար՝ դա Կասպից ծովի տեղական անվանումն է, բաջա – կրայ (շրջան): Այսինքն մարդիկ, ովքեր ապրում են Կասպից ծովի ափին, ռուսերեն ասած՝ կասպիյցիներ: Մի՞թե դա ազգություն է: Դա մարդկանց խմբի անուն է, ովքեր ապրում են այդտեղ ու ընդամենը, ինչպես վոլգոգրադցիները և այլն»,- նշել է իր խոսքում Ժիրինովսկին:
Նյութի աղբյուրը