Էրեբունի վարչական շրջանի շենքերից մեկի 9-րդ հարկից ցած նետվելու միջոցով այսօր՝ մարտի 18-ին, ինքնասպանությում է գործել 60-ամյա մի տղամարդ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանությունից:
Նրանց փոխանցմամբ՝ օպերատիվ խումբը դեռ դեպքի վայրում է, հանգամանքները ճշտվում են:
Ավելի ուշ ոստիկանությունից հայտնեցին մահացողի ինքնությունը: Ինքնասպանություն գործողը 60-ամյա Ռուբեն Մովսիսյանն է, ով թողել է գրություն հետեւյալ բովանդակությամբ՝ «Իմ քայլի մեջ ոչ մեկի չմեղադրեք»:
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
news.am