Ladynews.am-ը ձեզ է ներկայացնում, թե ինչպես է կենսակերպը ազդում արտաքինի վրա:

1.Մազերի գույնի հաճախակի փոփոխություն

Մազերի գույնի փոփոխելը ժամանակակից կնոջ համար շատ բնական ցանկություն է: Սակայն փոխել այդ գույնն ավելի հաճախ, քան ամիսը մեկ, ընդ որում` կտրուկ անցնել այլ երանգի` շատ վնասակար է: Արդյունքում՝ հաճախ ներկվող մազերը խամրում, վնասվում, չորանում և կոտրվում են:

2.Պզուկների դուրսմղումը

Ծանոթ իրավիճակ է. Ճակատի (կզակի, քթի) վրա պզուկ է հայտնվում, և ձեռքերն սկսում են քոր գալ այն դուրսմղելու համար: Եթե ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա, այն երկու-երեք օրից կանցնի, իսկ դուրսմղումն այդ գործընթացը կերկարաձգի մինչև 10 օր: Ընդ որում, պրոբլեմային տեղում կարող է դուրս տալ, քանի որ ծակոտիներով ինֆեկցիաների փոխանցման և բորբոքային գործընթացների զարգացման հավանականությունը շատ մեծ է:

3.Դիմահարդարման մաքրումից խուսափելը

Պառկելով քնելու առանց թարթիչների վրայի ներկը մաքրելու, դուք առավոտյան աչքերի տակ կարող եք հայտնաբերել պարկիկներ և նպաստել այնպիսի խնդրի առաջացմանը, ինչպիսին կոնյուկտիվիտն է: Այդ դեպքում գիշերը մաշկի վերականգնողական գործընթացը դանդաղում է: Ձեր ալարկոտությունը խանգարում է վերականգնմանը, քանի որ դեմքի վրա թողած դիմափոշու շերտը, տոնային միջոցներն ու դիմաներկը մաշկին շնչելու հնարավորություն չեն տա: Եթե գիշերը չազատվեք դիմահարդարումից, ապա առավոտյան կստանաք տհաճ հետևանք՝ թորշոմած, մոխրագույն երանգի մաշկ, ինչպես նաև կարմրած, թարախակալած պզուկներ:

4.Ունքերի չափից դուրս հարդարումը

Մի քանի ավելորդ մազիկների դուրսքաշումը ստացվում է ոչ բոլորի մոտ: Որպես կանոն դա ներքաշում է և գեղեցիկ, ճիշտ ձևի փոխարեն դեմքի վրա հայնվում են բարակ գծիկներ՝ հաղորդելով տիկնիկի անմիտ տեսք:

5. Արևի ուղիղ ճառագայթները

Գեղեցիկ արևայրուքի հետ միասին դուք ժամանակից շուտ ձեռք կբերեք կնճիռներ, պիգմենտային կետեր և ճաքճքած մաշկ, բացի այդ՝ ուլտրամանուշակագույն ճառագայթներն անկենդանություն են հաղորդում մաշկին: 40 տարեկանից հետո պետք է խուսափել արևի տակ երկար մնալուց, քանի որ մելամինը, որը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից, արտադրվում է ոչ նախկին ակտիվությամբ:

Նյութի աղբյուրը