Եթե տղան չի խոսում սեքսի մասին, հաստատ չի խոսի սեքսի ժամանակ: Սակայն կան նշաններ, որոնք խոսում են նրա փոխարեն:
Նա շառագունում է
Երբ բաց գույնի մաշկ ունեցող տղան խիստ գրգռված է, արյունը հոսում է դեպի նրա մաշկի մակերես՝ պատճառ դառնալով այտերի և կրծքավանդակի շառագունության:
Նրա բիբերը լայնանում են
Ադրենալինը մղվում է գրգռված տղամարդու մարմնով մեկ, ինչպես որսի ժամանակ, ուստի նրա աչքերը լայն բացվում են՝ տեսողությունը հնարավորինս սրելու համար:
Նրա երակներն ուռչում են
Նա հանկարծ նմանվում է կինոհերոս Հալքին: Արյան ճնշումը բարձրանում է տղամարդու հուզմունքի մեծացմանը զուգահեռ՝ պատճառ դառնալով բոլոր երակների խելագար պրկման:
Նրա առնանդամը մգանում է
Որքան ավելի է տաքանում տղամարդը, այնքան ավելի է արյունը ցած հոսում, և այնքան ավելի է մգանում նրա առնանդամը: Եթե այն մուգ կարմիր է դառնում, ուրեմն նա ուր որ է կժայթքի:
Նա պահում է շունչը
Երբ զգացմունքները հեղեղում են նրան, նա վնգստալու կամ ճչալու պահանջ է զգում: Բայց անկառավարելի չթվալու վախից նա խեղդում է այդ ցանկությունը՝ շունչը պահելով կամ դեմքը բարձի մեջ թաղելով:
Աղբյուր՝ www.slaq.am