Երեւանում արձանագրվել է ընտանեկան բռնության հերթական դեպքը, որի տուժողն այս անգամ զոքանչն է։ Ոստիկանությունում ահազանգ է ստացվել՝ Ավանում մի կնոջ պատճառված մարմնական վնասվածքների մասին, հաղորդում է «Փաստինֆոն»:
Պարզվել է, որ նրան ծեծել է փեսան՝ աղջկա ամուսինը։ Իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում փեսան հարձակվել է կնոջ մոր վրա եւ ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել նրա դեմքին եւ մարմնի տարբեր մասերին։ Փորձագետների եզրակացությամբ՝ կնոջը պատճառվել է թեթեւ վնաս՝ առողջության կարճատեւ քայքայումով:
Փեսային մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նյութի աղբյուրը