Ladynews.am-ը գրում է.

Կնոջ սեքսուալության բաղադրատոմսի հիմքը, առաջին ու գլխավոր գաղտնիքն այն է, որ պետք է ձգտել գրավչության առաջին հերթին ոչ թե տղամարդու, այլ ինքներդ Ձեր աչքում:

Յուրաքանչյուրիս սեքսուալությունն իր գլխում է: Զգացեք Ձեզ այդպիսին: Բավարար չէ մարզասրահ այցելելն ու գեղեցիկ զգեստներ հագնելը. Դուք պետք է իմանաք, որ ամենա-ամենան եք, այլապես ամեն ինչ ապարդյուն է:

Եթե ունեք բարդույթներ, որ, օրինակ, Ձեր քիթը երկար է կամ կուրծքը փոքր, և դա համարում եք խոչընդոտ սեքսուալության ճանապարհին, ապա հիշեք, որ շատ կանանց վստահություն է ներշնչում հենց նման արտաքինը. նրանք անկեղծորեն հավատում են, որ, ասենք, իրենց փոքր կուրծքը խենթացնում է տղամարդկանց: Սա արդյունավետ ուղի է: Սկսեք դիտարկել Ձեր «թերություններն» իբրև առավելություններ: