Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Գալստյանի հանձնարարականով ՃՈ 1-ին և 2-րդ սպայական գումարտակների աշխատակիցները շարունակում են ուժեղացված ծառայությունը ոչ սթափ վիճակում, երթևեկության կանոնները չարամտորեն խախտած վարորդներին հայտնաբերելու ուղղությամբ: Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մարտի 22-ին Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխվել մեծ թվով «գոլդ» համարանիշներով, թանկարժեք ավտոմեքենաներ, որոնց վարորդների մի մասը եղել են ոչ սթափ, չարամտորեն կատարել են ճանապարհային երթևեկության կանոների խախտումներ: Մի մասն էլ իրենց մոտ այդ պահին չեն ունեցել վարորդական իրավունքի վկայականներ: Բոլոր օրինախախտ վարորդները, անկախ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, վարչական պատասխանատվության են ենթարկվել: ՃՈ-ն շարունակելու է ուժեղացված ծառայությունը և օրինախախտ վարորդները երթանկվելու են վարչական պատասխանատվության. Իսկ անհրաժեշտության դեպքւմ էլ նրանց երկաթյա նժույգները տեղափոխվելու են համապատասխան վայր: