Օրերս Սելենա Գոմեսը և Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը` մոդել Քենդալ Ջենները, Լոս Անջելեսում միասին ճաշել են:

18-ամյա Ջեններին և 21-ամյա Սելենային նկատել են Joan’s pn Third ռեստորանի մոտակայքում` կեսօրին:

Աղջիկներն աշխատել են աննկատ մնալ, սակայն պապարացիներն անմիջապես այնտեղ են հայտնվել: Ճաշելուց հետո աստղերը հետնամուտքով են դուրս եկել, գրկախառնվել, համբուրվել, և յուրաքանչյուրը նստել է իր ավտոմեքենան:

Այս մասին գրում է Spletnik.ru-ն: