Բնավորության հենց այդ գծի շնորհիվ էլ չի առաջացնում անշտկելի կոնֆլիկտներ թե՛ ընտանիքում, թե՛ շրջապատում:Life.panorama.am-ի հետ զրույցում Լուիզան անկեղծացավ գործնական առօրյայի, ստեղծագործական նոր առաջարկի, ընտանեկան հարաբերությունների և տարիքային համատեղելիության մասին…

-Այժմ ի՞նչ զբաղվածություն ունեք:

-Հիմա թատրոնում զբաղված եմ նոր ներկայացման փորձերով, որը հանդիսատեսի դատին կհանձնվի ապրիլ 15-16-ին: Էմմա Պետրոսյանի հեղինակային աշխատանքն է, ռեժիսորը Սուրեն Շահվեդյանն է, բեմի վրա լինելու ենք Արամոն և ես: Ներկայացումը կոչվում է «Սև դառը շոկոլադ»: Բացի սա՝ ներառված եմ մեր թատրոնի 12 ներկայացումներում…

-Ի՞նչ ժանրի մեջ է նոր ներկայացումը:

-Հոգեբանական դրամա է, ներկայացնում է կին-տղամարդ փոխհարաբերությունները:

-Լուիզա, նկարահանվում եք նաև «Հարազատ թշնամի» սերիալում: Սերիալ ասածը կայացած դերասանուհուն ի՞նչ է տալիս:

-Ընդամենը աշխատանք: Բայց ասեմ, ի՞նչ կապ ունի՝ սերիալ է, կինո, թե՞ ներկայացում… Սերիալն էլ իմ աշխատանքն է՝ այս ձևաչափի մեջ, հնարավորինս փորձում եմ լինել իմ պրոֆեսիոնալ բազայի վրա: Աշխատում եմ ազնվորեն և որքան կարող եմ, ու տարբերություն չկա՝ դա սերիալ է, թե մեկ այլ նախագիծ: Անկախ նրանից՝ սերիալը թույլ է, ցածր կամ բարձր վարկանիշով, սիրված կան չսիրված՝ դա դերասանի աշխատանքն է…

-Իսկ սկսնակների կողքին հանդես գալը, խաղալը ի՞նչ բարդություններ է իր մեջ պարունակում:

-Այսպես ասեմ՝ սկսնակներից դու կարող ես և շատ բան սովորել, և՛ շատ բան սովորեցնել: Սերիալը շատ դինամիկ, ամենօրյա աշխատանք է, որի ընթացքում շատ բան կարող ես քաղել: Այն անընդհատ շրջանառվող պրոցես է, ինչին պարբերաբար հետևելով կարող ես քո թերություններն արձանագրել և դրա վրա աշխատել: Ինչ վերաբերում է սկսնակների հետ աշխատելու բարդություններին և առավելություններին, ապա ասեմ, որ նրանք ևս կարող ուժեր են, իրենցից էլ կարող ես շատ բան յուրացնել…Կոնկրետ մեր սերիալում չկան սկսնակներ, որոնց հետ ես կամաչեմ նկարահանվել, կամ իրենք կխանգարեն իմ աշխատանքին: Բոլորն էլ որոշակի ստեղծագործական անցյալ ունեն արդեն:

-Իսկ ընդհանրապես, այդ սերիալում ո՞ւմ հետ է ավելի հեշտ աշխատել և ում հետ՝ դժվար:

-Ես ոչ մի անջրպետ չեմ դնում, հակառակ դեպքում կկենտրոնանամ այդ մտքի վրա, ինչն էլ կխանգարի իմ աշխատանքին… Եթե խոսենք պրոֆեսիոնալ հարթության վրա, ապա իմ հիմնական գործընկերը՝ Ալբերտ Սաֆարյանը (քավոր), տաղանդաշատ արտիստ է, ումից կարելի է շատ բան սովորել և ում հետ աշխատելը միայն ու միայն հաճույք է: Ինչ վերաբերում է իմ մյուս գործընկերներին, որոնց հետ ես սցենարի թելադրմամբ անընդհատ շփման մեջ եմ (աղջկա և որդու դերակատարները), ապա պետք է ասեմ, որ նրանց հետ ևս հաճելի է ու հետաքրքիր, քանի որ մարդիկ են, ովքեր ուզում են ինչ-որ բան անել: Սա շատ կարևոր է: Եթե զգում ես, որ քեզանից մի քիչ ավելի անփորձը ունի ցանկություն ինչ-որ բան անել, ապա դու պատրաստ ես նրա հետ այդ ճանապարհն անցնել: Երբեք չի կարելի մոռանալ, որ ինքդ էլ մեկ օր սկսնակ ես եղել և ունեցել ես նույն խնդիրները:
-Նոր ֆիլմի, նոր սերիալի առաջարկներ ունե՞ք, թե ոչ:

-Նոր սերիալի՝ ոչ, որովհետև մեր սերիալը դեռևս ավարտ չի կանխատեսում: Նույնիսկ առաջարկ ունենալու դեպքում՝ կմերժեմ, որովհետև այստեղ աշխատանք եմ կատարել, կա հստակ ձևավորված կերպար և կիսատ թողնել չի կարելի… Ինչ վերաբերում է նոր գեղարվեստական ֆիլմին, ասեմ, որ շատ լուրջ առաջարկ կա, բայց քանի որ այն դեռևս սկսված աշխատանք չէ, չեմ ցանկանա փակագծեր բացել… Բայց շատ կցանկանամ, որ լինի, որովհետև նվիրված է լինելու եղեռնի 100 ամյակին…

-Լուիզա, սերիալում շատ լավ եք խոսում լոռու բարբառով: Պատահաբար լոռեցի չե՞ք:

-Ասեմ, որ մայրական տատիկս լոռեցի է, թեև ոչ մի կապ Լոռիի հետ չեմ ունեցել, քանի որ տատիկիս շատ շուտ եմ կորցրել… Գուցե դա գենետիկ հիշողությո՞ւն է, որը հիմա արթնանում է կերպարի շնորհիվ… Փաստորեն դուք դա զգացել եք, որովհետև ասեմ՝ ըստ սենարի, Վարդն ինչ-որ տեղից չէ, որևէ մարզ չի նշվում…

-Նկարահանվում եք սերիալում, գերզբաղված եք թատրոնում… Տպավորություն է՝ ձեզ համար օրը 30 ժամ ունի… Ինչպե՞ս եք համատեղում ընտանիքն ու աշխատանքը:

-Եթե ընտրում ես ինչ-որ ուղի և որոշում ես քո ընտրած ասպարեզում հասնել ինչ-ինչ բաների, ապա պետք է գիտակցես, որ քեզ համար շատ դժվար է լինելու: Ես աշխատում եմ այնպես անել, որ ոչ ընտանիքը տուժի, ոչ էլ աշխատանքը: Իսկ եթե կա տուժող, ապա դա ես եմ… Առաջինը ապրում ու աշխատում եմ որպես կին ու մայր, հետո նոր որպես մշակույթի մարդ:Ասեմ, որ ինձ օգնում է մայրս, ով իմ հոգսերի մի մեծ մասը իր ուսերին է կրում… Նաև մի այսպիսի չգրված օրենք կա՝ որքան անում ես, այնքան ավելի շատ ես հասցնում, և հակառակը՝ ինչքան պարապ ես մնում, այնքան ոչինչ չես հասցնում…

-Իսկ տնային գործերով, խոհանոցով հասցնո՞ւմ եք զբաղվել, թե դա թողել եք մայրիկի «իշխանությանը»:

-(Ծիծաղում է) Մայրս այնքանով է անում, որքանով կարող է անել ընտանիքում տատիկը: Այն աշխատանքները, որը պետք է անի ընտանիքի կինը և 9 տարեկան երեխայի մայրը, ես եմ անում և փորձում եմ ամեն ինչ հասցնել…Ինչ վերաբերում է խոհանոցին, ճիշտն ասած՝ ես ամեն օր չի, որ խոհանոցում եմ, բայց երբ ժամանակ եմ գտնում, հաճույքով աշխատում եմ գոհացնել ընտանիքիս անդամներին:

-Հետաքրքիր է, Ձեր ամուսնու՝ Գեորգի Պողոսյանի կողմից խանդի դրսևորումներ չե՞ն նկատվում՝ կապված ձեր աշխատանքային զբաղվածության հետ:

-Գիտեք, կարելի է խանդել ամեն ինչին, բայց՝ ոչ աշխատանքին: Դա, մեղմ ասած՝ սահմանափակ մարդու դրսևորում է, որովհետև, եթե դու ընտրում ես ինչ-որ մեկին, ով արդեն կայացած է իր գործում կամ կայացման ճանապարհին է, ապա պետք է ընդունես նրան այնպիսին, ինչպիսին կա… Ոչ մի անգամ չեմ նկատել, որ խանդի անհիմն դրսևորումներ լինեն:

-Ընտանեկան խնդիրների, տարաձայնությունների դեպքում, եթե լինում են իհարկե, զիջողի դերում ո՞վ է լինում:

-Անշուշտ տարաձայնություններ լինում են… Մեր ընտանիքը մյուս բոլոր ընտանիքների պես սովորական ընտանիք է, սակայն անսովոր է նրանով, որ տարաձայնությունները լինում են սերունդների մակարդակով: Գրեթե 30 տարվա տարիքային տարբերությամբ մարդիկ չեն կարող չունենալ տարբեր հայացքներ, նախասիրություններ… Զիջողի դերում երևի թե ես եմ, քանի որ իմ բնույթով որքան շուտ բորբոքվող, այնքան էլ շուտ ներող ու ներողություն հայցող եմ…Ես իմ տեսակով այն լիդերներից չեմ, ովքեր սիրում են իրենց

2

2

-Լուիզա, ամուսնական կյանքում տարիքային տարբերությունը ի՞նչ հարցերում է ավելի շատ դժվարություն առաջացնում:

-Տարբեր աշխահընկալումների խնդիր է առաջանում. դու մի ձև ես մտածում, և համոզված ես, որ դա է ճիշտը, իսկ դիմացինիդ խորին համոզմամբ՝ ինքն է ճիշտ… Հայացքների բախում և ոչ ավելին… Ասեմ, որ տարիքային տարբերությունը որքան խանգարում, այնքան էլ օգնում է, որովհետև ավելի մեծ փոխզիջում, ներողամտություն է լինում… Եվ որ կարևորն է՝ ամեն ինչին ավելի թեթև ես նայում…

-Այդ հայացքների բախումը երբևիցե ձեզ բաժանման շեմին հասցրե՞լ է:

Վայ ոչ, Փառք Աստծո ոչ, որովհետև, եթե Աստված ոչ անի, այդ հարցն առաջանա, ապա դա վերջնական որոշման կհանգեցնի: Եթե լուրջ բաժանման հարց լինի, ոչ ես եմ իմ տեսակով հարմարվող, ոչ էլ ամուսինս… Նա իր կյանքում երկու, պաշտոնապես՝ մեկ անգամ արդեն բաժանվել է…Մենք ունենք փոքրիկ, հանուն որի շատ ու շատ բաների այլ կերպ ենք նայում: Այնպես չի, որ հանուն երեխայի չենք բաժանվի, պարզապես այնպիսի խնդիր չի եղել, որը նման հարց կառաջացներ:

Հեղինակ Նելլի Մարգարյան

Life.panorama.am