13 Բծավոր բորենի
Մի շարք կենդանիներ շեշտակի փոխում են սեռային դերերի մասին մեր պատկերացումները: Այդ կենդանիների վառ ներկայացուցիչներից են բծավոր բորենիները: Այս կենդանատեսակի էգերն ավելի մեծ են և շատ ավելի ագրեսիվ, քան արուները: Արուները վախենում են էգերից, անգամ եթե այդ էգերն իրենց ձագերն են: Հասուն տարիքի հասած դուստրը բարեհոգություն է ցուցաբերում իր հոր հանդեպ՝ նրան պակաս կատաղի վերաբերմունք ցուցաբերելով, քան մնացած արու բծավոր բորենիներին:
Սա դեռ ամենը չէ: Էգ բորենիները պսևդո-առնանդամներ ունեն, որոնք կարող են կանգնել, և որոնք ավելի երկար և ավելի մեծ են արուների առնանդամներից: Հենց դրա պատճառով էլ արուների համար շատ դժվար է խաչասերվել էգերի հետ, իսկ էգերին բռնաբարելն առհասարակ անհնար է: Այնուամենայնիվ, էրեկցիայի վիճակում գտնվող առնանդամը թուլության նշան է համարվում: Ուստի, երբ արու բծավոր բորենիներն էգերին ցույց են տալիս էրեկցիայի վիճակում գտնվող իրենց առնանդամը, սա այն մասին է վկայում, որ նրանք հանձնվում են:
12 Դրախտային թռչուններ
Կան բազմաթիվ թռչնատեսակներ, որոնց արուներն ավելի գույնզգույն են, քան էգերը: Սա հատկապես վառ է արտահայտված դրախտային թռչունների դեպքում: Այն անտառներում, որտեղ բնակվում են դրախտային թռչունները, ողջ տարին առատ կեր կա, իսկ գիշատիչ կենդանիները շատ քիչ են: Այսպիսով` այս թռչուններն առանձնապես մտահոգվելու առիթ չունեն: Դրա համար էլ արուներն անսահմանափակ ժամանակ կարող են հատկացնել խաչասերման բարդ պարերին, որոնց ընթացքում նրանք օգտագործում են իրենց ճոխ փետուրները: Արու դրախտային թռչունների մոտ պարելու կարիքն այնքան ուժեղ է արտահայտված, որ նրանք պարում են անգամ այն դեպքում, երբ իրենց կողքին էգ չկա: Եթե հանկարծ այդ պահին դրախտային էգ թռչուն է հայտնվում, արուն սկսում է էլ ավելի խելապատառ պարել՝ իր պարը հարստացնելով ճկուն շարժումներով: Էգ թռչունը մանրակրկիտ գնահատում է արուի արտաքին տեսքը և պարային կատարումը, և միայն այն դեպքում է տրվում նրան, եթե հավանում է դրանք: Դրախտային արու թռչունները սերնդեսերունդ ավելի են գեղեցկանում, իսկ նրանց պարերը՝ ավելի տպավորիչ դառնում: Երիտասարդ արու թռչունները հաճախ դիտում են, թե ինչպես են իրենց տարեց ընկերնեը պարում և յուրացնում են նրանց պարային տեխնիկան և փորձը:
11 Գաճաճ շիմպանզե (բոնոբո)
Շիմպանզեներն ու բոնոբոները բոլոր կենդանիներից ավելի շատ են նման մարդկանց: Շիմպանզեների շրջանում ամենամեծ ու ամենաուժեղ արուներն են իշխող դեր կատարում, մինչդեռ բոնոբոների դեպքում իշխողն էգերն են: Թեպետ էգ բոնոբոները ֆիզիկապես ավելի թույլ են, նրանք գործի են դնում իրենց սեռական գրավչությունը և սեքսի միջոցով իշխում արուներին: Բոնոբոների միջև ծագած բոլոր խնդիրները հարթվում են սեքսի միջոցով: Օրինակ, եթե երկու արու բոնոբո ցանկանում են տիրանալ միևնույն էգին, կռվելու փոխարեն նրանք երեքով են կենակցում: Սա թոթափում է լարվածությունը և ամրապնդում նրանց ընկերությունը: Եթե ինչ-որ էգ բոնոբո հարվածի մեկ այլ բոնոբոյի ձագին, նրա մայրը կհետապնդի հարվածողին, սակայն հետագայում երկու էգ բոնոբոները միասին մաստուրբացիայով կզբաղվեն՝ ի նշան հաշտության: Երբ արու բոնոբոն ագրեսիվ է դառնում, էգ բոնոբոն հաճախ հանգստացնում է նրան` անսպասելի կերպով կարճատև սեռական ակտի մեջ մտնելով նրա հետ:
Բոնոբոները շատ իմիջիայլոց վերաբերմունք ունեն սեքսի նկատմամբ: Թեպետ շիմպանզեները մարդկանց պես սեռական տաբուներ ունեն, բոնոբոների համար նման տաբուներ չկան: Թերևս հենց դրա համար էլ բոնոբոները ամենահանդարտ կենդանատեսակներից են, որտեղ վեճերը լուծվում են խաղաղ ճանապարհով, այսինքն՝ սեքսի միջոցով:
10 Դիսկուս ձուկ
Դիսկուսները բավականին լավ են խնամում իրենց ձագերին: Հետաքրքիրն այն է, որ արու դիսկուսներն էգերից ավելի լավ են խնամում ձագերին: Դիսկուսները միասեր են: Էգն ու արուն զույգ են կազմում և ձվադրման համար տեղ գտնում: Էգ դիսկուսը հսկում է, որ ոչ ոք չմոտենա ձվերին, մինչ արուն պաշտպանում է իրեն: Երբ վրա է հասնում թխսի ժամանակը, թեթևակի կրծելով ձվի կեղևը, նրանք օգնում են, որ իրենց ձագերը դուրս գան ձվից: Ապա երկու ծնողներն էլ կերակրում են ձագերին իրենց կաշվից արտազատվող կաթով, որն առաջանում է ճիշտ նույն հորմոնների ազդեցությամբ, որոնք նպաստում են կանանց կաթնարտադրությանը: Կերակրման գործընթացը շարունակվում է այնքան ժամանակ, մինչև ձագերը մեծանում են և կարողանում սնվել այլ սննդամթերքով:
9 Ծովաձի
Իրենց արու զուգընկերներին հղիացնում են էգ ծովաձիերը: Ծովաձիու վերարտադրողական գործընթացը սկսում է այն ժամանակ, երբ արուն ու էգն հանդիպում են և սկսում են «պարել»: Խաչասերման բուն ակտից մի քանի օր առաջ երկու ձկները (այո, դրանք ձկներ են) հանդիպում են` պոչերով իրար քսմսվելու և միասին պարելու համար: Գիտնականները կարծում են, որ այս սիրաբանությունն ու «պարը» սինխրոնացնում են երկու ձկների շարժումները: Սա արուին նախապատրաստում է ձվերն ընդունելու, իսկ էգին` ձվադրման համար:
Մի քանի օր միասին անցկացնելուց հետո արուն ջուր է փչում իր ստամոքսի` ձվի պարկի միջով: Երբ ջուրը լցվում է պարկի մեջ, այն բացվում է: Էգը տեսնում է, որ պարկը դատարկ է և այնտեղ է մտցնում իր ձվադիրը` այն օրգանը, որը ծառայում է ձվադրման համար: Այդ ժամանակ ծովաձիերը` դեմք դեմքի տված, պարուրաձև շարժումներ կատարելով լող են տալիս` փորձելով հավասարվել, որպեսզի էգը կարողանա իր ձվադիրը խոթել արուի պարկի մեջ: Երբ ձվերը դուրս են գալիս էգի օրգանիզմից, էգը նիհարում է, և երբ դրանք մտնում են արուի օրգանիզմ, արուն գիրանում է: Դրանից հետո էգը լողում-հեռանում է ինչ-որ գեղեցիկ տեղ և այնտեղ հանգստանում այնքան ժամանակ, քանի դեռ նրա ձվադիրը կրճատվում է: Զուգընկերուհու հեռանալուց հետո արուն կպնում է ինչ-որ մոտակա բույսի և սերմնահեղուկն արտազաատում է իր շրջակա ջրի մեջ` իր ձվապարկում գտնվող ձվերը բեղմնավորելու համար: Էգը հեռանում է ձվադրումից անմիջապես հետո, սակայն չի մոռանում իր հղի զուգընկերոջ մասին. հղիության շրջանում 2-4 շաբաթ էգ ծովաձին ամեն օր այցելում է նրան:
Երբ ծննդաբերության շրջանը մոտենում է, արուի պարկն ավելի ու ավելի է կլորանում: Ծնունդից հաշված րոպեներ առաջ արուի մկանները ժամանակավորապես ծռմռվում են, և այն մոտ 10 րոպե շարունակ առաջ ու ետ է թեքվում, մինչև որ բոլոր ձկնիկները դուրս են գալիս ձվապարկից: Դրանից մի քանի ժամ հետո արու ծովաձին պատրաստ է կրկին խաչասերվել և երբեմն հենց այդպես էլ պատահում է:
8 Մրջյուն
Թագուհի մրջյունը խաչասերվում է արու մրջյունների փոքր խմբի հետ և հետագա օգտագործման համար իր օրգանիզմում պահում նրանց սերմնահեղուկը: Նա օգտագործում է այդ սերմնահեղուկը գաղութի էգ աշխատողներ ու զինվորներ ստեղծելու համար: Եթե թագուհի մրջյունը իր օրգանիզմում պահած սերմնահեղուկով բեղմնավորում է ձուն, այդ ձվից էգ մրջյուն է դուրս գալիս: Սակայն, եթե թագուհի մրջյունը որոշի ձուն չբեղմնավորել սերմնահեղուկով, դրանից արու մրջյուն դուրս կգա:
7 Մետելինա սեգմենտատա
Արու սարդերի մեծ մասը խաչասերման շրջանում վտանգում են իրենց կյանքը, ուստի զարմանալի չէ, որ մետելինա սեգմենտատա տեսակի սարդը անգամ չի էլ փորձում խաչասերվել էգի հետ, մինչև որ վերջինս մի լավ կապկպված չի լինում: Արու սարդը սողոսկում է էգի մարմնի տակ և մանրակրկիտ կերպով սարդոստայնի մեջ փաթաթում նրան: Միայն դրանից հետո է արու սարդը համարձակվում խաչասերվել էգ սարդի հետ: Այնուամենայնիվ, նա ստիպված է արագ ավարտել սեռական ակտը, քանի որ ցանկության դեպքում էգը կարող է ազատվել սարդոստայնի կապանքներից ու հարձակվել: Հենց այդ պատճառով էլ արուն շտապում է արագորեն հեռանալ:
Շարունակելի…
blognews.am