Twitter-ի միջոցով DLMKHack ծածկանունը կրող օգտատերը տեղադրել է գաղտնալսում, որն ըստ պնդման արվել է 2010-ին, երբ «սեքս կասետի» սկանդալի պատճառով ստիպված եղավ հրաժարական տալ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության այն ժամանակվա առաջնորդ Դենիզ Բայկալը։

Սենյակի մեջ արված գաղտնալսման ժամանակ Էրդողանը պնդում է, որ Բայկալին վերաբերվող տեսանյութը պետք է ինտերնետում տեղադրել եւ դրա մասին բարձրաձայնել հեռուստատեսությամբ։

Այս գաղտնալսմանը, որը մեծ արձագանք է գտել թուրքական հասարակության մեջ, անդրադարձել է նաեւ Դենիզ Բայկալը՝ հայտարարելով, որ Էրդողանից բացատրություն է սպասում։

Նշենք, որ Թուրքիայի գլխավոր ընդդիմության՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության նախկին առաջնորդ Դենիզ Բայկալը 2010-ին հրաժարական էր տվել՝ ինտերնետում իր սեռական կյանքին վերաբերյալ սկանդալային մի տեսագրության հայտնվելուց հետո:

news.am