Մի խումբ ուկրաինացի աղջիկներ ակցիա են նախաձեռնել՝ բոլոր ցանկացողներին առաջարկելով հրաժարվել ռուս տղամարդկանց հետ սեքսից:
Ակցիան մեկնարկել է Facebook սոցիալական ցանցի էջերում: Աղջիկները նույնիսկ շապիկ են թողարկել՝ հեշտոց խորհրդանշող իրար միացած ձեռքի ափերի տեսքով «ֆիրմային» լոգոտիպով: Նրանք նաեւ լուսանկարվել են այդ շապիկներով:
«Հայրենասիրական շապիկներով լուսանկարված մեր բոլոր հերոսուհիներն իրենց հոգեհարազատ ինչ-որ բան են նկատի ունեցել. ռուսին մի տուր Ղրիմը, ռուսին թույլ մի տուր գրավել քո հողը, ռուսին թույլ մի տուր հաղթել»,- պատմում են կազմակերպիչները:
«Որքան էլ ծիծաղելի է, առաջին հերթին սեքսի մասին չէ, որ մտածել ենք»,- ասվում է ակտիվիստների հաղորդագրությունում:
Աղջիկները պարզաբանել են, որ որոշել են օգտագործել դեռեւս հին հունական գրող Արիստոֆանեսի «Լիսիստրատե» կատակերգությունում նկարագրված հայտնի «կանացի» ռազմավարությունը, երբ կանայք միավորվել ու դադարել են քնել տղամարդկանց հետ, որպեսզի վերջինները դադարեցնեն անիմաստ պատերազմները:
Աղբյուրը՝ Lenta.ua