Ժամը 23:30-ի սահմաններում Վարդաձոր գյուղի բնակիչ 29-ամյա Ռուբեն Գրիգորյանը իր կողմից վարած Mercedes Benz մակնիշի 50 RU 001 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 53 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ռ. Գրիգորյանն ու նրա ուղևորներ, համագյուղացիներ 21-ամյա Ռաֆայել Ավետիսյանը, 21-ամյա Սևակ Ավետիսյանը և 22-ամյա Գեղամ Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն:

Վթարի վայր են ժամանել Ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ Մարտունու ոստիկանապետ Վահան Մարգարյանի գլխավորությամբ: Տեղում էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները: