Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակիչ 55-ամյա Լևոն Սարգսյանը իր կողմից վարած BMW մակնիշի 34 DՏ 839 համարանիշի ավտոմեքենայով Արարատ քաղաքի Բանավան թաղամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում մխրճվել բարձր լարման էլեկտրասյան մեջ: Վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել Արարատի հրշեջ փրակարարներն ու քաղաքացիները և օպերատիվորեն վթարի վայր ժամանած Արարատի հիվանդանոցի հերթապահ խումբը ՃՈ վաշտի և դասակի հրամանատարների ուղեկցությամբ վարորդին տեղափոխել են Արարատի հիվանդանոց: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ քիչ առաջ վարորդը գիտակցության չգալով մահացել է: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարարական ջոկատը, ովքեր մեծ դժվարությամբ հատուկ ճոպանների միջոցով ավտոմեքենան դուրս բերեցին էլեկտրասյան միջից և այն քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Արարատի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Արարատի քննչական բաժանմունքի քննիչ Սասուն Զոհրաբյանը , ում կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
shamshyan.com