Ժամը 17:30-ի սահմաններում Տիչինա փողոցի 34/7 շենքի դիմաց Երևանի բնակիչ, 19-ամյա Սամվել Բաբասյանը իր կողմից վարած Mercedes մակնիշի 85 RR 999 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտի մարզի Արտաշավան գյուղի բնակիչ, 51-ամյա Արամ Սաֆարյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Մալաթիա բժշկական կենտրոն, որից հետո կատարվածի մասին հայտնել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արկադյա Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Վարորդ Ս. Բաբասյանը ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է, որ եղել է սթափ վիճակում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ս. Բաբասյանը սովորում է Եվրոպական ակադեմիայի 1-ին կուրսում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
shamshyan.com