Tert.am-ի հետ զրույցում Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը հայտնեց, որ կրակոցները սկսվել են կեսգիշերին և շարունակվել մոտ երկու ժամ:

«Կրակում էին գյուղի ուղղությամբ՝ տների, ճանապարհների, պատերի»,-նշեց գյուղապետը: Վիրավորներ ու տուժածներ, բարեբախտաբար, չկան:

Հայկական լրատվամիջոցներից մեկը հաղորդել էր, որ կրակոցներ եղել են նաև Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր և Մովսես համայնքների ուղղությամբ ևս, սակայն այս տեղեկությունը հաստատել չհաջողվեց, քանի որ Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կարո Չոբանյանը հայտնեց, որ արտերկրում է ու ոչ մի տեղեկություն չունի, իսկ Մովսեսի գյուղապետն, առհասարակ, չպատասխանեց հեռախոսազանգերին:

www.tert.am