Քիչ առաջ Սահմանադրական դատարանի դիմաց մեկնարկեց «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամների ու քաղաքացիների «լուռ» ակցիան, որն, ինչպես նախապես հայտարարվել է, անցնելու է առանց կոչերի։
«Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը որոշել է «լուռ» ակցիա անցկացնել՝ Սահմանադրական դատարանի աշխատանքը չխոչընդոտելու համար։ Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ էլ նախաձեռնության անդամներն ասացին, որ ակցիայով օրինակ են ծառայում և կոչ են անում, որպեսզի Հայաստանում դադարեն դատական համակարգի վրա ճնշումներ գործադրել։
Չնայած «Դ!եմ եմ»-ը «լուռ» ակցիա է իրականացնում, բայց Սահամանդրական դատարանի դիմաց շարժման մասնակիցները «խոսուն» պաստառներով են եկել և իրենց ասելիքը հայտնում են հետևյալ գրություններով` «Թե՛ բարեկամներին, թե՛ թշնամիներին պետք է դատել հավասարապես», «Բարի լինելը շատ հեշտ է, արդարացի լինելն, ահա, թե ինչն է դժվար», «Մի՛ անցեք սահմանը», «Բարձր դատարան, կաշառակեր ադմինիստրացիա, շուտով կերևա», «Սահմանադրական դատարան, մի՛ ստիպիր քաղաքացուն քեզ Սահմադրություն սովորեցնել», «Դեմ եմ պարտադիրին, կողմ եմ արդարությանը»:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am