Քիչ առաջ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը Անկախի թղթակցին տեղեկացրել է, որ գյուղում լարված իրավիճակ է: Կրակահերթը հասել է դպրոցի թաղամաս: Գնդակներից մեկը ներխուժել է տներից մեկը, որտեղ գտնվել են երկու անչափահաս երեխաներ և նրանց հղի մայրը: ՙՙՉգիտեմ` ինչ անեմ, էնպիսի իրավիճակ ա, չեմ կարողանում դուրս գամ, մեքենայով գնամ, հանկարծ վախից էդ հարսին բան չպատահի՚՚,-ասել է Չինարիի գյուղապետը: Մովսես գյուղի բնակիչ Անուշ Անտոնյանն էլ Անկախին ասել է, որ գյուղի ուղղությամբ ուժեղ կրակոցներ են, գնդակները կոտրել են տան պատուհաններ, վնասել տանքիները, պատերը, անգամ դռներն ու մտել տներից ներս: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, կորուստները միայն նյութական են:

ankakh.com