ՆԳՆ Մոսկվայի մարզի պետական վարչության քրեական հետախուզության աշխատակիցները ձերբակալել են նախկին «օրենքով գող» 50-ամյա Հայկ Նիկողոսյանին, ով ավելի հայտնի է քրեական աշխարհում որպես Հայկո Ղարաբաղցի: Անձնական խուզարկության ընթացքում նրա մոտ առգրավվել է մոտ 1 գրամ հերոին եւ մոտ 4 գրամ ամֆետամին, ինչը համապատասխանում է առավել խոշոր չափին ու սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկմամբ:

«Պրայն Քրայմի» տվյալներով՝ ծագումով Լեռնային Ղարաբաղից Հայկ Նիկողոսյանը զրկվել էր գողի իր լիազորություններից 2003թ.-ին, փաստացի Ռուդիկ Օհանովին աջակցելու համար, որին նա պաշտպանում էր Դեդ Հասանի դեմ կոնֆլիկտում: Արդյունքում Հայկը Հայաստանում դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման եւ պատիժն ամբողջությամբ կրել է արդեն ոչ որպես գող: Լուրերի համաձայն՝ այս պահին Նիկողոսյանը ցանկանում է իրեն վերադարձնել տիտղոսը եւ դրա համար փորձում է հեղինակություն ձեռք բերել Մոսկվայի գողերի շրջանում:

news.am