Երեւանում մարտի 29-ին հոր կողմից վրաերթի ենթարկված երեխան՝ 5-ամյա Մարկ Մարգարյանը մահացել էր հիվանդանոցի ճանապարհին: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Մեր տեղեկություններով՝ ընտանիքում երեք երեխա են, Մարկը երկվորյակ եղբայր ունի: Հայրը երեխային վրաերթ էր արել անզգուշաբար՝ հետընթաց կատարելիս: Դեպքի առթիվ առայժմ նյութեր են նախապատրաստվում:
Հիշեցնենք, որ Երեւանում մարտի 29-ին 46-ամյա Արայիկ Մարգարյանը իր տան բակում իր «Մերսեդես» մակնիշի մեքենայով մահացու վրաերթի է ենթարկել որդուն՝ 5-ամյա Մարկ Մարգարյանին: