Երեք տարի անց սակայն արտաքսվել էր Ռուսաստանից` ապօրինի բնակվելու պատճառով: Մեկ ամսից հետո նրա հետևից Արթիկ էին եկել նաև կինը` երեխաների հետ: Այստեղ ամուսինն աշխատանքի էր անցել բենզալցակայանում, իսկ կինը՝ երեխաներին պահելուց զատ, փորձել էր կյանքն ավելի հետաքրքիր դարձնել:

Անծանոթ ավտոմեքենաներ, հեռախոսային կասկածելի զանգեր, անհայտ այցեր ու ուշ ժամի վերադարձեր. Այս ամենը շուտով հունից հանեց ամուսնուն: Բանը հասել էր նրան, որ հերթական վեճի ժամանակ, երբ կինն ասել է թե, դա նրա գործը չէ՝ ում հետ ուզի կգնա: Ամուսինը փորձել է ցած նետվել պատշգամբից, բայց կինը բռնել է նրան, նա էլ զայրույթից կոտրել էր պատշգամբի դռան ապակին: Բայց կինն այդպես էլ չի փորձել փոխել իր վարքը կամ գոնե փարատել ամուսնու կասկածները:

Հակառակը` ծաղրել է նրան ու էլ ավելի խորացրել կասկածները: Օրինակ՝ ցույց է տվել իր բջջային հեռախոսով արված լուսանկարը Ապարանի տառերի պուրակում ու ասել, թե ընկերուհու եղբոր հետ է գնացել: Հետո նույն այդ ընկերուհու եղբայրն իրեն իր ավտոմեքենայով մի քանի անգամ տուն է ուղեկցել:

Համոզվելով, որ կինն ամեն անգամ տուն է վերադառնում նույն ավտոմեքենայով, ամուսինը նրանից գաղտնի նրա բջջային հեռախոսը զննելով պարզել է այդ տղամարդու անունն ու հեռախոսահամարը: Մի օր էլ հետևելով կնոջն ու պարզելով, որ դարձյալ նույն տղամարդու հետ է, զանգահարել է նախ կնոջը, ապա՝ նրա սիրեկանին, բայց երկուսն էլ անհասանելի են եղել: Վիրավորված ամուսինը գնացել է ընկերոջ տուն, նրա հետ օղի  խմել: Հետո ուշ երեկոյան նորից զանգահարել կնոջը, կինն ասել է, որ արդեն տուն է գալիս: Ապա զանգահարել է նաև նրա սիրեկանին, որն ասել է, թե իրենց մեջ ոչինչ չկա, ապա ավելացրել, թե կարծել է, որ կինն ամուսնալուծված է:  Կինը, տուն վերադառնալով, նախատել է ամուսնուն այն բանի համար, որ նա զանգահարել է իր ծանոթին: Իսկ երբ ամուսինը նրան մեղադրել է դավաճանության մեջ, կինը դարձյալ պնդել է, որ տղամարդն իր ընկերուհու եղբայրն է, նրա հետ գնացել է Ապարան, Մասիս, Սևան և այլ տեղեր, սակայն իրենց միջև որևէ կապ չի եղել, նույնիսկ ծիծաղել ու հեգնել է ամուսնուն՝ իրեն խանդելու համար:

Հունից դուրս գալով՝ ամուսինը մոտեցել ու ցանկացել է ապտակել կնոջը, բայց նա, սեղանի վրայից վերցնելով հացի դանակը, սպառնացել է խփել ամուսնուն, եթե նա փորձի իրեն հարվածել: Կնոջ ամբարտավան պահվածքից վերջնականապես զայրացած ամուսինը, բռնելով կնոջ կոկորդից, նրան տապալել է գետնին և 10-15 րոպե շարունակ սեղմած պահելով նրա կոկորդը՝ խեղդել:  Հասկանալով, որ կինը մահացել է, ամուսինն օգնության է կանչել, ապա նաև՝ ոստիկաններին խոստովանել, որ ինքն է խեղդել կնոջը: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կնոջը խեղդած ամուսնուն դատապարտել է 10 տարվա ազատազրկման: Պաշտպանական կողմը թեև ընդունել է մեղադրանքը, սակայն դիմել է վերաքննիչ ատյան` ավելի մեղմ պատիժ պահանջելով խանդի հողի վրա կնոջը խեղդած ամուսնու համար:

http://www.lragir.am/index/arm/0/country/view/97071#sthash.3g5C7Hmv.dpuf