Լոռու մարզի Վանաձոր քաղաքում այսօր՝ մարտի 30-ին, այգում խաղացող երեխաները ձյան տակ դիակ են հայտնաբերել: Քաղաքացիների ահազանգով դեպքի վայր մեկնած Ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արտյոմ Մաղաքյանի գլխավորությամբ, ձյան տակ հայտնաբերել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 1957թ. Ծնված Ռ. Դանիելյանի դին:

Լոռիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մահացածը տարիներ առաջ բաժանվել էր կնոջից, հեռացել ընտանիքից,անօթեւան էր եւ հարբեցող: Մահանալիս էլ նրա մոտ մեկ շիշ օղի է եղել: Նախնական վարկածով՝ տղամարդը հարբած է եղել, քնել է ու ցրտից մահացել:

news.am