Պրիմորյեում հետաքննում են 41-ամյա կնոջ դաժան սպանությունը: Դեպքը կատարվել է նախօրեին՝ Ուսուրիյսկ քաղաքում: Բնակարանում հայտնաբերվել է կնոջ դիակ՝ բռնի մահվան հետքերով. վերք պարանոցի հատվածում եւ որովայնի հատվածում մաշկամկանային հյուսվածքի բացակայություն:

«Տվյալ փաստով քննչական մարմինները քրեական գործ են հարուցել՝ ՌԴ ՔՕ-ի 105-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «Սպանություն»», – հայտնել են Պրիմորիեի երկրամասի ՌԴ ՔԿ-ի քննչական վարչությունում, հաղորդում է Vesti.ru-ն:

Կենակցուհու սպանության մեջ կասկածվող տղամարդը մեղայականով ներկայացել է իրավապահներին եւ խոստովանել: 47-ամյա տեղի բնակիչը խոստովանել է, որ կենակցուհուն կասկածել էր հարեւանի հետ կապի մեջ եւ խանդից կուրացած մի քանի անգամ դանակահարել: Այնուհետ որոշել էր վրեժխնդիր լինել նաեւ հարեւանից: «Չարագործը ցանկացել է սպանված կնոջ մարմնով կերակրել հարեւանին: Դեպքի վայրի զննության ընթացքում՝ հայտնաբերվել է եփած մսով տապակ», – նշել են քննչական վարչությունում:

Տվյալ քրեական գործի քննությունը շարունակվում է. նշանակված են դատական փորձաքննություններ, հարցաքննվում են վկաները:

news.am