Ինձ ձերբակալեցին եւ դատապարտեցին 9 տարվա ազատազրկման:
Բանտային կյանքը շատ բարդ ու լարված է, մի կողմից կարոտում ես հարազատներիդ, մյուս կողմից պետք է յուրացնես բանտային չգրված օրենքները, գոնե կենդանի մնալու համար:
Հետզհետե սկսեցի հարմարվել այդ կյանքին, նույնիսկ հարցեր էի լուծում: Շուտով ինձ վստահեցին, որ “նայեմ գաղութ”: