Մոտ մեկ շաբաթ առաջ մայրաքաղաքի դպրոցներից մեկում զավեշտալի միջադեպ է տեղի ունեցել: Hayeli.am-ի տեղեկություններով,աշխատանքի ուսուցման ուսուցչուհին դասի ժամանակ փորձել է կարգի հրավիրել միջին կարգի մեծահարուստներից մեկի առանձնակի անկարգությամբ ու անկառավարելի վարքով աչքի ընկնող որդուն : Տեսնելով, որ բոլոր կարգի հորդորները որևէ արդյունք չեն տալիս, ուսուցչուհին բոթելով հրում է աշակերտին ու ասում. «Խելոք մնա, այ ապո՛ւշ»:
Մոտ մեկ շաբաթ առաջ մայրաքաղաքի դպրոցներից մեկում զավեշտալի միջադեպ է տեղի ունեցել: Hayeli.am-ի տեղեկություններով,աշխատանքի ուսուցման ուսուցչուհին դասի ժամանակ փորձել է կարգի հրավիրել միջին կարգի մեծահարուստներից մեկի առանձնակի անկարգությամբ ու անկառավարելի վարքով աչքի ընկնող որդուն : Տեսնելով, որ բոլոր կարգի հորդորները որևէ արդյունք չեն տալիս, ուսուցչուհին բոթելով հրում է աշակերտին ու ասում. «Խելոք մնա, այ ապո՛ւշ»: Աշակերտն անմիջապես զանգում ու դպրոց է հրավիրում «ամենակարող» հայրիկին: Վերջինս գալիս է, մտնում ուղիղ տնօրենի կաբինետ ու պահանջում անմիջապես աշխատանքից ազատել հանդուգն ուսուցչուհուն: Տնօրենը փորձում է հարթել իրավիճակը, խոստանում է նկատողություն հայտարարել, ուսուցչուհին սկսում է արդարանալ, բայց ծնող հայրիկը մնում է անդրդվելի ՝ազատել և վերջ: Դպրոցի տնօրենը հենց այդպես էլ վարվում է ՝վերցնում և ուսուցչուհուն ազատում է աշխատանքից :
Վիրավորված ուսուցչուհին, ով ինչ-ինչ կապեր է ունենում նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի հետ, որոշում է իր իրավունքների պաշտպանության հարցով դիմել նախագահի եղբորը: Վերջինս հաշված րոպեների ընթացքում, ընդամենը 2 հեռախոսազանգով հարցը լուծում է և առավտյան ուսուցչուհին կրկին վերականգնում է իր կորցրած աշխատանքը: Իսկ իրեն «կինոյի» տղա երևակայած մեծահարուստը նախազգուշացվում է՝ խելքը գլուխը հավաքել:
Իհարկե, լավ է, որ արդարությունը, թեկուզ Ալեքսանդր Սարգսյանի աջակցությամբ, վերականգնվել է: Մնում է մտածել, թե ինչ են անելու հանրապետության մնացած 43 հազար ուսուցիչները, եթե նրանք ևս նման խնդիրներ ունենան, սակայն Սաշիկի նման ծանոթներ չունենան:
Աղբյուր՝ hayeli.am