«Քիմ Քարդաշյանը ներգրավված է Սիրիայի քաղաքացիական պատերազմում . թվիթերյան իր էջում Սիրիայի հայկական բնակավայրին օգնություն ցուցաբերելու կոչի պատճառով նրան անհիմն մեղադրում են Ասադին աջակցելու մեջ»: Այս մասին գրում է «Daily Mail» պարբերականը:
«Եթե չգիտեք, թե ինչ է տեղի ունենում Քեսսաբում, փորձեք տեղեկացվել Google որոնողական համակարգի միջոցով: Որպես հայ` ես մեծացել եմ բազմաթիվ ցավոտ պատմություններ լսելով: Խնդրում եմ` եկեք թույլ չտանք պատմությանը կրկնվել և միահամուռ տարածենք սա»,- գրել էր Քիմը:
Նա իր 20 միլիոն հետևողներին կոչ է արել պաշտպանել հին հայկական քրիստոնեական Քեսսաբ գյուղ, որն անցյալ շաբաթ գրավել են ապստամբները:
«Վերջինիս մեղադրում են #SaveKessab հեշթեգի համար, որը ըստ ոմանց, նշանակում է աջակցություն ցուցաբերել Սիրիայի բռնապետ Բաշար ալ Ասադին: Քիմը հայ է, նրա նրա հայրենակիցները ամեն տարի ապրիլին հիշատակում են Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության կողմից 1.5 միլիոն հայերի ցեղասպանությունը: Այս իրադարձությունը շատերի համար դիտվում է, որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն»,-գրում է աղբյուրն ու հիշեցնում, որ Քարդաշյանները Թուրքիայի արևելքում գտնվող էթնիկ հայերով բնակեցված Կարակալե գյուղից են:
«Նրա տատիկն ու պապիկը Մեծ Եղեռնի ժամանակ փախել են: Ընտանիքը հանգրավանել է Լոս Անջելոսում: Քիմի հայրիկը՝ Ռոբերտ Քարդաշյանը, բարձրաստիճան իրավաբան է եղել»,-մանրամասնում է «Daily Mail»-ը:
«Ես տեղեկացված եմ հայոց պատմությանը, մենք միշտ տոնել ենք հայկական տոները: Հայրս սովորեցրել է երբեք չմոռանալ, թե որտեղից եմ»,-նախկինում գրել էր Քիմը:
«Մենք ուրախ ենք, որ Քարդաշյանը հետաքրքրություն է ցուցաբերում այս թեմային, և մենք նույնպես անհանգստացած ենք ծայրահեղականների խմբի՝ թուրք փոքրամասնություններին հետապնդելու վերաբերյալ»,- ըստ թերթի նշել է Սիրիայի Ազգային կոալիցիայի խոսնակ Հալեդ Սալեհը:
Աղբյուր՝ www.panorama.am