Փրկարար ծառայությունը ապրիլի 3-ին, ժամը 18.35-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ-ի երկաթգծի Հրազդան կայարանում տեղի է ունեցել վթար` «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է երկաթգծի ուղիների վրա, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ, դեռեւս չբացահայտված հանգամանքերում, Կենտրոն թաղամասում՝ ե/գ կայարանի մոտակայքում, «ԳԱԶել» մակնիշի Լ0912 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել երկաթուղային գծերի վրա, ինչից վարորդ Գ. Գ.-ն (ծնվ. 1973թ.) ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածնքեր եւ արգելափակվել ավտոմեքենայում: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տուժածը դուրս են բերվել ավտոմեքենայից եւ մասնավոր ավտոմեքենայով տեղափոխվել Հրազդան քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել եւ գազազրկել են ավտոմեքենան, այնուհետեւ՝ ուղղել եւ հեռացրել երկաթգծերից:

1

1

2

2

3

3

news.am