Արմավիրի մարզի Արաքս գյուղի բնակիչ, 28-ամյա Վահան Ս.-ն մեղադրվում է Արմավիր քաղաքի բնակչուհուն բռնաբարելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա հոկտեմբերի 6-ին երեկոյան աղջկան, որը տառապում է թեթեւ աստիճանի մտավոր հետամնացությամբ եւ չի հասկանում, թե իր հետ ինչ է կատարվում, Վահանը տեղափոխել է նույն մարզի Հուշակերտ գյուղի տարածքում տեղակայված պոմպակայանի պահակատուն եւ օգտվելով վերջինիս ակնհայտ անօգնական վիճակից՝ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:

Վահան Ս.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում 3-6 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստի օրը կնշանակվի առաջիկայում:

news.am