Շրջանառվող լուրերում ամենից շատ նշվում է ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անունը:
ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ասաց, որ նման բան չկա եւ այդ լուրերը լուրջ չի համարում:
«Մենք կանխատեսումներ չենք անում: Մենք զինվորական, պրակտիկ, կոնկրետ մարդիկ ենք, եւ մենք այսօր կոնկրետ քայլեր ենք անում մեր հայրենիքի անվտանգության հետ կապված խնդիրներ լուծելու համար»,-ասաց Հովհաննիսյանը: