Ըստ վերջերս կատարված հարցման՝ ձախլիկներն անկողնում իրենց շատ ավելի վստահ են զգում, քան աջլիկները: Ձախլիկների մոտ 85%-ը լիովին բավարարված է եղել իր սեքսուալ կյանքով, այնինչ աջլիկների միայն 15%-ն է կարողացել ասել, որ իրենք սեքսի հետ կապված խնդիր չունեն, հայտնում է Mirror-ը:

Հարցումը կատարել է սեքս-խաղալիք արտադրող Leo ընկերությունը, որի ներկայացուցիչները պատրաստվում են իրենց նոր Dextrus արտադրանքի թեստավորմանը: Թե դա ինչ է՝ չի ճշգրտվում, սակայն, ամենայն հավանականությամբ, դրանից պետք է ձեռքերով օգտվել:

Ստացվում է, որ այնպիսի հայտնի ձախլիկները, ինչպիսիք են Անջելինա Ջոլին, Մարկ Ուոլբերգը և Ջանեթ Սթրիթ-Փորթերը, շատ ավելի մեծ հաճույք են ստանում ինտիմ մտերմությունից, քան նրանց աջլիկ գործընկերները:

Այս պնդումը հաստատում է նաև անցած տարի կատարված հետազոտությունը, որի ընթացքում պարզվել է, որ մոր արգանդում փոքրիկները տեստոստերոնի ավելի մեծ քանակություն են ստանում, քան աջլիկները: Ըստ վիճակագրության՝ մոլորակի վրա ձախլիկներն ընդհանուր բնակչության 10-14%-ն են կազմում: Ընդ որում՝ նրանց շարքում տղամարդիկ կրկնակի շատ են կանանցից:


Աղբյուր՝ www.1in.am