Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր զեկույցում անդրադարձել է 2013-ին ոստիկանության ոլորտում առկա թերություններին ու խնդիրներին:

 
«Չնայած եղել են բազմաթիվ բողոքներ, որ ոստիկանները ցուցմունքներ և այլ տեղեկություններ ստանալու նպատակով անձանց ենթարկել են բռնության, դաժան, անմարդկային վերաբերմունքի, Ոստիկանությունն արձանագրել է միայն 4 այդպիսի դեպք:

 

Ձերբակալված և կալանավորված անձանց նկատմամբ արձանագրված բռնության 363 դեպքերից ընդամենը 3,4% -ի դեպքում է հարուցվել քրեական գործ, ինչը վկայում է, որ գործերը քննվել են մակերեսորեն (օրինակ՝ չեն իրականացվել բոլոր հնարավոր քննչական գործողությունները՝ հարցաքննություններ, առերեսումներ և այլն):

 

Փակ շուկայի ապօրինի շինարարության դեպքով Ոստիկանությունը դրսևորել է անգործություն՝ մերժելով քրեական գործի հարուցումը: Արդյունքում՝ այդ պատմամշակութային հուշարձանին հասցվեց անդառնալի վնաս:

 

Բազմաթիվ անձանց, այդ թվում անչափահասների, «հրավիրել» են Ոստիկանության բաժին և պահել այնտեղ իրենց կամքին հակառակ, չնայած նման իրավասություն Ոստիկանությունը չունի:

 

Ոստիկանությունը առանձին դեպքերում հավաքների մասնակիցների նկատմամբ դրսևորել է անհանդուրժողականություն և ոչ իրավաչափորեն ցրել հավաքը՝ խախտելով այդ մարդկանց խաղաղ հավաքի իրավունքը (Կոմիտաս 5 հասցեում բողոքի ակցիայի ժամանակ):

 

Կոմայգում չեն իրականացվել անհրաժեշտ ստուգումներ, օպերատիվ այլ միջոցառումներ, ինչի հետևանքով մանկական զբոսայգում չեն վերացել մարմնավաճառությունը և հասարակական վայրերում խուլիգանություն համարվող սեռական հարաբերություններ ունենալու դեպքերը:

 

Ոստիկանության ծառայողները, հավաքը ցրելու ընթացքում, որոշ մասնակիցների նկատմամբ կիրառել են ոչ իրավաչափ ֆիզիկական ուժ՝ քաշքշել և հարվածել են են մասնակիցներին՝ նույնիսկ դիմադրության բացակայության դեպքում:

 

Առկա են եղել բողոքներ այն մասին, որ Ոստիկանության բաժանմունք բերման ենթարկված անձանց ուշ են գրանցել կամ, ընդհանրապես, չեն գրանցել հաշվառման մատյաններում: Արդյունքում՝ անձինք Ոստիկանության բաժնում պահվել են ավելի 43 երկար, քան պահանջում է օրենքը, ինչպես նաև անտեղյակ են եղել իրենց կարգավիճակի մասին (կասկածյալ, վկա և այլն)»,- ասվում է զեկույցում:

 

Մանրամասն` այստեղ (էջ 42):