Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստի ընթացքում դատավոր Վաղինակ Մկրտչյանը դատարանի դահլիճից դուրս հրավիրեց գործով տուժող Հայկ Հակոբյանին: Երբ Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդություն էր ներկայացնում մի քանի վկաների դատարան հրավիրելու վերաբերյալ, տուժող Հայկ Հակոբյանը հայտարարեց. «էս ի՞նչ են անում»: Նա նշեց, որ դուրս է գալիս դատական նիստերի դահլիճից. «Չեմ կարա նստեմ, նայեմ»: Դատարանի դահլիճում ներկաները նշեցին, թե իրենց վիրավորել են, որին տուժող կողմն արձագանքեց. «Դուք սպանում եք, մենք էլ գոնե վիրավորենք»: Դատավորը դատական նիստերի դահլիճից դուրս հրավիրեց դատարանում ներկաներից ևս մեկին:

168.am