Վերջինս հայտնել է, որ նախկին ընկերը` 25-ամյա Վիրաբ Ս.-ն, իրենց միջեւ եղած սեռական կապի մասին տեղեկությունն իր հարազատներին հայտնելու սպառնալիքով` 2013 թ. սեպտեմբերից մինչեւ ս/թ. հունվարն ընկած ժամանակահատվածում պարբերաբար իրենից պահանջել եւ ստացել է 250.000 դրամ եւ 80.000 դրամ արժողության ափսե լվանալու մեքենա:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանները Վիրաբ Ս.-ին հայտնաբերել եւ բերման են ենթարկել բաժին:

Կատարվում է հետաքննություն:


Աղբյուր՝ news.am