Եզրափակիչ գոտեմարտում Արսեն Ջուլֆալակյանի մրցակիցը Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Չեկիրկինն էր: Առաջին մրցափուլն ավարտվեց 4-0 հաշվով՝ հօգուտ Չեկիչկինի: Երկրորդ մրցափուլում Արսենը վաստակեց 3 միավոր, եւ զիջեց ոսկե մեդալը:
Այսպիսով, 75 կիլոգրամ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Ջուլֆալակյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն:
Հիշեցնենք, որ 1/16-րդ եզրափակիչ փուլում հաղթել էր Խորվաթիայի ներկայացուցիչ Նեվեն Զուգաջիին (6-0), 1/8-րդ եզրափակիչ փուլում՝ Ավստրիայի ներկայացուցիչ Ֆլորիան Մարչլին (8-0), ¼-րդ եզրափակիչ փուլում՝ Շվեդիայի ներկայացուցիչ Ռոբերտ Ռոսենգերին (5-0), իսկ կիսաեզրափակչում՝ դանիացի Մարկ Մադսենին (2-2): Վերջինիս Արսենը հաղթեց վերջին միավորը վաստակելու շնորհիվ: