«Հրապարակ» թերթը գրում է. «Երբ 2011-ի սեպտեմբերին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն ազատվեց աշխատանքից, տարբեր ենթադրություններ ու վարկածներ էին հնչում, թե ինչն է անսպասելի հրաժարականի պատճառը։ Բայց քանի որ ոչինչ թաքուն չի մնում, այժմ, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական է տվել, նախագահականին մոտ կանգնած մեր աղբյուրը բացահայտում է Կարապետյանի հրաժարականի բուն պատճառը։
Բանն այն է, որ այն ժամանակ արդեն վարչապետի աշխատանքից շատ դժգոհություններ կային, և տարբեր պաշտոնյաներ, բիզնեսմեններ դրանք պարբերաբար բարձրացնում էին նախագահի մոտ, ինչը վերջինիս բոլորովին դուր չէր գալիս։ Պարզվում է՝ այդ մասին բարձրաձայնողներից մեկն էլ եղել է Կարեն Կարապետյանը, ով արտահայտվել է այդ մասին ու հրաժարականի դիմում տվել»,–գրում է «Հրապարակ» թերթը։
Առավել մանրամասն` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։