Մոսկվայում մետևրոյի Զամոսկվորեցկայի գծի «Աերոպորտ» կայանում ռելսերի վրա տղամարդ է ընկել, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի վարչության մամուլի ծառայությանը:Աղբյուրի համաձայն՝ տարեց մարդը տեղում մահացել է: Այս պահին ոստիկանությունը պարզում է կատարվածւ հանգամանքները եւ փորձում է պարզել զոհվածի անձը:

Նշենք, որ «Աերոպորտ» կայանում գնացքների ընթացքը ժամանակավորապես դադարեցվել է դիակը ռելսերի վրայից հանելու համաչ: Ավելի ուշ շարժումը վերականգնվել է:

news.am