Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ապրիլի 8-ին մասնակցեց Մադրիդի «Ռեալի» դեմ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպմանը:

25-ամյա կիսապաշտպանը մեծ աշխատանք կատարեց, սակայն չկարողացավ օգտագործել մի քանի իրական գոլային պահեր: Հանդիպումից հետո Հենրիխին աջակցել են դորտմունդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը եւ թուրք կիսապաշտպան Նուրի Շահինը, ով չմասնակցեց խաղին։

Հիշեցնենք, որ «Բորուսիան» հաղթեց 2։0 հաշվով, սակայն Մադրիդում 0։3 հաշվով կրած պարտության պատճառով լքեց պայքարը։

1

1

2

2

3

3

4

4

6

6

NEWS.am Sport