Ոստիկանության տվյալներով՝ քահանան մի քանի հազար եվրո է գողացել:

Ֆելտրե կոմունայի քահանա հեղինակություն էր վայերում հավատացյալների եւ եկեղեցու սպասավորների շրջանում, ուստի միանձնուհիները նրան էին վստահել եկեղեցական միջոցները, հաղորդում է FederalPost-ը՝ վկայակոչելով IL Gazzetino-ին:

Սակայն խոշոր գումարը նա ծառայեցրել էր սեփական հաճույքների բավարարմանը:

Իրավապահներին հայտնի է դարձել, որ երկար տարիներ քահանան հարաբերություններ է ունեցել մարոկկացու հետ, այդ թվում նաեւ սեռական բնույթի: Ոստիկանները նշել է, որ դրա դիմաց նա վճարել է:

Հերթական անգամ, երբ մարոկկացին իր ծառայությունների դիմաց վճար է պահանջել, պաստորը եկեղեցական միջոցներով է հաշիվը փակել: ոստիկանները հրաժարվել են հրապարակել գումարի չափը, սակայն ակնարկել են, որ խոսքը մի քանի հազար եվրոյի մասին է:

Լրագրողներին չի հաջողվել իմանալ մեղադրյալի տեսակետը, քանի որ եպիսկոպոսի հրամանով նրան անմիջապես հեռացրել են Ֆելտրեից:

Այս պահին ոստիկանները հետաքննում իրավախախտման տվյալ դեպքը:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ եկեղեցու իտալացի սպասավորները խոշոր գումարներ են վճարում իրենց սիրեցյալներին: Սեպտեմբերին Թուրին քաղաքից պաստորը սեռական հարաբերություններ ուներ ռումինուհու հետ, ով սպառնում էր մատներ նրան: Խնդիրը լուծելու համար տղամարդը ստիպված էր նրան 480 հազար դոլար վճարել:


Աղբյուր՝ news.am