Նորվեգիայի լյութերական եկեղեցու գլխավոր սինոդը հրաժարվում է նույնասեռական  զույգերին եկեղեցական ամուսնության իրավունք տրամադրելուց:

Նույնասեռական միությունների ճանաչման հարցը Նորվեգիայի եկեղեցու օրակարգում սրությամբ դրվել էր դեռեւս նախորդ տարվա հոկտեմբերին, երբ 12 եպիսկոպոսներից 8-ը գեյերին եւ լեսբուհիներին եկեղեցական պսակադրության հնարավորություն ընձեռելուն կողմ էին արտահայտվել:

Նշենք, նորվեգական օրենսդրությամբ 1993թ.-ից թույլատրում են նույնասեռական զույգերի ամուսնությունների քաղաքացիական գրանցումը եւ նրանց կողմից երեխաներ որդեգրելը:


Աղբյուր՝ news.am