Նիստում քննարկվել է նաև նոր վարչապետի թեկնածությունը։
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին տեղեկացրել է, որ ՀՀ 13-րդ վարչապետը կլինի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ում վերաբերյալ որոշումը ՀՀ նախագահը կայացրել է քաղաքական ուժերի հետ խորհրդակցելուց հետո: