Նման դատավճիռ է կայացրել Փրեսթոնի երդվյալ ատենակալների կոլեգիան:
Երկու երիտասարդների բռնաբարության, այլ տղամարդկանց նկատմամբ սեռական բնույթի ոտնձգությունների եւ այլասերված գործողությունների մեղադրանքները առաջին անգամ Էվանսի հասցեին հնչել են դեռեւս 2013 թվականին: Այդ ժամանակ քաղաքական գործիչը ստիպված էր եղել հրաժարական տալ փոխխոսնակի պաշտոնից:
Նա բազմիցս հայտարարել է, որ իր դեմ հարուցված այս գործընթացը «ֆարս է եւ դավաճանություն» նախկին ընկերների կողմից, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Էվանսն իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին հրապարակավ հայտնել էր դեռեւս 2010-ին:
Աղբյուր՝ news.am