Թուրքիայի միասեռականների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները լրջորեն անհանգստացած են այն տեղեկությամբ, ըստ որի՝ երկրի իշխանությունները պատրաստվում են հատուկ բանտ կառուցել այն հանցագործների համար, որոնք միասեռական են։

Ինչպես նշում է Al Arabiya-ն, Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ նման բանտի կառուցումն անհրաժեշտ է տարբեր սեռական կողմնորոշում ունեցող հանցագործների անվտանգությունն ապահովելու համար։

Սակայն թուրք ակտիվիստների կարծիքով՝ նման քայլը ոչ միայն անարդյունավետ կլինի, այլև է՛լ ավելի կխորացնի երկրում միասեռականների նկատմամբ եղած խտրական մոտեցումը։

Աղբյուրը նշում է, որ ըստ պաշտոնական տվյալների՝ ներկայում թուրքական բանտերում պահվում է 79 միասեռական, սակայն իրականում նրանց թիվն ավելին է, քանի որ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների մեծ մասը չի խոստովանում այդ մասին։


Աղբյուր՝ www.tert.am