36-ամյա տղամարդը 14-ամյա աղջնակին ավտոմեքենայի մեջ կոնյակ է հյուրասիրել և սեքսուալ բնույթի գործողություններ կատարել: Դեպքը տեղի է ունեցել Հայաստանում` Երևան-Սևան ավտոճ
Ըստ գործի նյութերի՝ Նոր Խարբերդ գյուղի բնակիչ, 36-ամյա տղամարդը 2013թ. հոկտեմբերի 12-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի «Թեյարան» կոչվող ոլորանի հատվածում իր վարած «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենայի մեջ կոնյակ է հյուրասիրել Երևանցի 14-ամյա աղջնակին, որից հետո համբուրել է նրա շուրթերը, ձեռքով շոյել է նրա սեռական օրգանները՝ կրծքերը, հեշտոցը:
Սակայն աղջիկը թույլ չի տվել շարունակել նշված գործողությունները, որի պատճառով էլ տղամարդը ձեռքով դիտավորությամբ հարվածներ է հասցրել աղջկան՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
36-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով՝ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ, և 118-րդ հոդվածով՝ ծեծը: Նրան նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Աղբյուր՝ pastinfo.am