Այսօր ՀՀ կառավարության նիստում, երբ ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը ներկայացրեց «Մանուկների և պատանիների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության 2013-2015 թվականների ծրագրին և միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» որոշման մեջ փոփոխություններ անելու իր առաջարկը, մասնավորապես տարիքային տարբեր խմբերի համար երաժշտական պարապմունքների, կերպարվեստային գործունեության պարապմունքների ուսումնամեթոդական ձեռնարկներ մշակել և հրատարակել, վարչապետ Հովիկ Սբրահամյանն ասաց, որ հարցը պետք չէ ձգձել, պետք է հարցերին լուծում տալ: «Ես տեսնում եմ, որ տեղեկանքում տվյալ ծրագրի համար անհրաժեշտ է 648778 դրամ»,- ասաց վարչապետը, ապա հանձնարարեց ֆինանսների նախարարին պետբյուջեից գումար դուրս գրել խնդիրը լուծելու համար:

armlur.am