Նշենք, որ Արթուր Այվազյանը` Մանախը, դատապարտվել է հոկտեմբերի 27-ի գործով և բազմիցս մի շարք պաշտոնյաների մասին բազմաթիվ սկանդալային հայտարարություններ է արել, ինչն էլ հանգեցրել է այն բանին, որ նույն պաշտոնյաներն այլ անձանց միջնորդությամբ փորձում են վնասել դատապարտյալին: Բաց նամակում, մասնավորապես, ասվում է. «Ես` քաղաքական բանտարկյալ Արթուր Այվազյանս, ամենայն պատասխանատվությամբ և հիմնավորապես հայտարարում եմ, որ վերջին շրջանում ԶԼՄ-ներով իմ կողմից կատարված մի շարք աղմկահարույց բացահայտումների, խիստ պատասխանատու հայտարարությունների և հնչեղ մեղադրանքների, ինչպես նաև՝ իմ կողմից իրականացվող հրապարակային իրավապաշտպան գործունեության պատճառներով իմ ունեցած ստուգված և հավաստի տեղեկությունների համաձայն, ՀՀ պետական բարձրաստիճան պատասխանատու մի քանի պաշտոնատար անձանց կողմից հնչեցված ապօրինի և գաղտի հրահանգի համաձայն` իմ նկատմամբ նախապատրաստվում է հստակ կազմակերպված հերթական սադրանքի իրականացումը ՀՀ պետական մարմինների որոշ ներկայացուցիչների կողմից: Առայժմ ես ձեռնպահ եմ մնում որևէ պաշտոնյայի անուն հրապարակելուց: Այս պահից սկսած՝ ես կտրականապես և հիմնավոր կերպով հրաժարվում եմ որևէ հանդիպում ունենալ ինձ հետ հանդիպել ցանկացող, ՀՀ պետական մարմինները ներկայացնող ցանկացած պաշտոնյայի հետ՝ առանց իմ փաստաբան Հայկ Ալումյանի մասնակցության: ՀՀ պետական մարմինների կողմից իմ նկատմամբ իրականացվելիք ցանկացած տեսակի սադրանքի և դրանից բխող զարգացումների ամբողջ պատասխանատվությունը կրում է անձամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ես հրապարակային և խիստ պատասխանատու կոչ եմ անում ՀՀ պետական մարմինների այն հանցավոր ներկայացուցիչներին, ովքեր պատվիրել և կազմակերպել են իմ նկատմամբ իրականացվելիք այդ սադրանքը` հորդորելով ձեռնպահ մնալ դրա իրականացումից, քանի որ դրա ողջ պատասխանատվությունն իրենք են կրելու: Ես անվերապահորեն շարունակելու եմ իմ հրապարակային գործունեության իրականացումը, քանի որ գործում եմ ընդդեմ ՀՀ-ի հանցավոր ռեժիմի: Ես պատրաստակամ եմ հանդիպումներ ունենալ միայն ու միայն իրավապաշտպան ՀԿ-ների, ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների, ԱԺ ընդդիմադիր հատվածի պատգամավորների, ԶԼՄ-ների հետ: Միաժամանակ, պետք է նշեմ, որ շուտով հանդես եմ գալու նոր հրապարակային հայտարարություններով»: Armlur.am-ի հետ զրույցում դատապարտյալը հայտնեց, որ իր վերոնշյալ հայտարարությունների հետ կապված՝ մի շարք պաշտոնայներ փաստը «շատ ծանր են տարել» և սպասել են, որ անցնի մի որոշ ժամանակ, որից հետո փորձել են իրականացնել սադրիչ գործողություններ: «Մի քանի պաշտոնայների ցուցումներ են տվել, բայց նրանք հրաժարվել են անել: Հետո ներքին կարգով, միջնորդավորված ինձ են դիմել, թե դրանց դեմն առ, մենք չենք կարա պատմության մեջ ընկնենք, ամեն դեպքում էսպես սպառնալիք կա»,- ասաց բանտարկյալը` միաժամանակ նշելով, որ ՀՀ իշխանական վերնախավը ձգտում է հանդիպել իր հետ` նպատակ ունենալով իր սպառնալիքներն իրականացնել: Դատապարտյալը Armlur.am-ին փոխանցեց, որ հենց նույն պաշտոնյաները ցանկանում են պախարակել իր անունը, ժամկետ ավելացնել և այլ պատմությունների մեջ գցել: «Պետին էլ եմ տեղեկացրել, որ ոչ մեկի հետ չեմ հանդիպելու՝ առանց իմ փաստաբանի ներկայության»,- հայտնեց դատապարտյալը, ով զանգահարել էր ՔԿՀ-ից:
Հոկտեմբերի 27-ի գործով բացահայտումներ արած դատապարտյալը մեղադրում է Սերժ Սարգսյանին…
|
Կիսվել
Comments are closed.