Գիտեք արդյոք, թե որն է աստղերի, շոու-բիզնեսի, հայտնիների անձնական կյանքի, կարմիր գորգերի մասին պատմող ամենաառաջատար հեռուստաալիքը:

E! հեռուստաալիքն է: Entertainment-ը միակ շուրջօրյա հեռուստաալիքն է այն մասին, ինչը հետաքրքրում է մեզ` աստղերի աշխարհի, շոու-բիզնեսի և փոփ-արվեսի ամենավերջին նորությունները, ամենագերող ռեալիթի-շոուները, ինչպես նաև հոլիվուդյան ամենավերջին իրադարձությունների մասին պատմող հաղորդումներ, բացառիկ լուրեր և հայտնիների մասնակցությամբ աղմկահարույց պատմություններ:

Եվ վերջապես` E!-ն սկսելու է իր հեռարձակումը Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում:

Ամենասկզբից ԱՊՀ երկրների հեռուստադիտողներին հասանելի կլինի ամենահայտնի ռեալիթի-շոուն` Քիմ Քարդաշյանի և նրա բազմանդամ ընտանիքի մասնակցությամբ:

«Քարդաշյանների ընտանիքի աշխարհիկ կյանքի» իներորդ հեռուստաշրջանի ընթացքում, որը եթեր կհեռարձակվի ապրիլի 25-ին ժամը 21:00-ին, հեռուստադիտողը հնարավորություն կունենա ծանոթանալու աստղային ընտանիքների ամենաաղմկահարույց և դժվարին կյանքի դրվագներին:

Աղբյուր` LADYNEWS.am

 

600x580

600x580