Երեւանի «Նաիրի» բժշկական կենտրոնում մահացել է հայտնի գործարար, «Գրանդ Քենդի» եւ «Գրանդ Տոբակո» ընկերությունների հիմնադիր Հրանտ Վարդանյանը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց կենտրոնի փոխտնօրեն Լուսինե Աղաբաբյանը:

Վերջինիս խոսքով, Հրանտ Վարդանյանին երեկ՝ ապրիլի 19-ին, ժամը 22:45-ի սահմաններում արդեն սրտի կանգով շտապօգնություն բերել է բուժկենտրոն: Բժիշկները ժամուկես վերակենդանացում են փորձել կատարել, սակայն ապարդյուն: Լուսինե Աղաբաբյանը նշեց, որ Հրանտ Վարդանյանը ուներ սրտային եւ այլ խրոնիկ խնդիրներ, որոնք էլ հավանաբար բարդացում են տվել: Քանի որ Վրադանյանին արդեն սրտի կանգով են տեղափոխել, Լուսինե Աղաբաբյանը նշեց, որ հստակ ախտորոշումն այս պահին ասել հնարավոր չէ:

Հրանտ Վարդանյանը 65 տարեկան էր:

news.am