Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը «Fitness»-ին տված հարցազրույցում անդրադարձել է նաև իր կազմվածքին.

-Ես հպարտ եմ իմ կրծքերով: Կար ժամանակ, երբ դրանք այդքան մեծ չէին, ու ես կարծում էի, որ մարզիկի կազմվածք կունենամ, երբ մեծանամ: Այդ ժամանակ երիտասարդ էի ու մտածում էի, որ մկաններս կզարգանան ու կանացի մարմին չեմ ունենա: Սակայն, դեռ այդ շրջանում հասակակիցներս ինձ հաճախ էին մարմնիս գեղեցկության մասին ասում: Հիմա հասկանում եմ, որ գեղեցիկ մարմինը նաև ինքնավստահություն է հաղորդում: Սիրեք ձեզ ու վստահ եղեք, որ գեղեցիկ եք,-ասել է ամերիկուհի թենիսիստուհին:

1

1

allsport.am