Ձեզ նմանեցնում են երեք հայտնիների՝ Քիմ Քարդաշյանին, Պենելոպե Կրուսին և երգչուհի Ժասմինին: Խոսենք յուրաքանչյուրի մասին. Տեսնու՞մ եք արդյոք նմանություն, կամ, առհասարակ, ընդունում ես այդ նմանեցումները:
Քիմ Քարդաշյան
Ուրախ եմ, որ առիթ ընձեռնվեց խոսել այդ մասին: Քիմ Քարդաշյանի մասին բազմիցս եմ խոսել.իսկապես, շատ ուրախ եմ, որ նմանեցնում են: Նա իսկապես գեղեցիկ աղջիկ է՝ անկախ նրա տարած վիրահատություններից և այլն և այլն: Ես չգիտեմ, չեմ ուսումնասիրել Քիմի կյանքը, նա առանձնահատուկ ոչինչ էլ չի արել …….զուտ որպես գեղեցիկ աղջիկ, ես շատ ուրախ եմ, որ մեզ նմանեցնում են: Մենք ապրում ենք տարբեր կյանքերով.ես, բնական է, չեմ էլ կարող հասնել նրա ապրածին J))) Կարծում եմ՝ յուրաքանչյուրն էլ ուրախ կլինի, եթե իրեն նմանեցնեն Քիմի պես գեղեցիկ աղջկա:
Ինքս արտաքնապես նմանեցնում եմ մեր կերպարները. Մազերը, աչքերը, սևուկությունը: Մի քիչ կարող եմ նմանեցնել մեր այտոսկրերը: Ընդհանուր բաներ կան, բայց շատ նման չեմ:
Պենելոպե Կրուս
Պենելոպե Կրուսը շատ տաղանդավոր դերասանուհի է, շատ ճաշակով է և շատ լավ ռեժիսորների հետ է աշխատում: Ես իրենով հպարտանում եմ.չեմ ասում, թե կուզեի իրեն նմանվել, բայց նա յուրահատուկ դերասանուհի է: Դերասանն ուղղակի /գործիք է, խաղալիք/, իրեն ուղղակի պետք է ճիշտ /օգտագործել/: Պենելոպե Կրուսի դեպքում դա լիվ հաջողվել է. գտել են իր կերպարն ու շատ լավ են /օգտագործում/ ֆիլմերում:
Պենելոպե Կրուսին հավանաբար մի քիչ նման եմ խելառությամբ՝ չնայած դարձյալ իր կյանքը չեմ ուսումնասիրել: Ամեն դեպքում ֆիլմերում նմանություններ տեսնում եմ: ))))
Ժասմին
Չգիտեմ, երևի նման ենք J))))
Չգիտեմ, թե նշված երեք անձանց կյանքում ինչ դժբախտություններ կան, ինչպես են ապրում:
Տաղանդ յուրաքանչյուրիս մեջ կա. Պետք է ճիշտ օգտագործել, և պետք է հայտնվել ճիշտ ժամանակին ու ճիշտ տեղում:
Չե՞ք նյարդայնանում, երբ ընդհանրապես նմանեցնում են որևէ մեկի հետ:
Չէ, բացարձակ: Միայն նյարդայնանում եմ, երբ փողոցում կարող է տեսնեն անծանոթ մարդիկ և ասեն, թե իրենց նմանեցնում են ինձ հետ: Եթե նա գտել է, որ
Իսկ կա մեկն, ում դուք եք ցանկանում նմանվել:
Սխալ է հայտնիներին նմանվել ցանկանալը: Իրեք էկրանավորված մարդիկ են, ուղղակի կերպարներ: Ես կարող եմ նմանվել հարազատ որևէ մարդու, ով որպես մարդ շատ լավն է:
Աղբյուր՝ www.slaq.am