Ժամը 21:40-ի սահմաններում, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Լենինգրադյան փողոցում, Volkswagen ավտոսերվիսի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտնին և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը, որը կլիներ 55-60 տարեկան տղամարդ Արմենիա բժշկական կենտրոնի ճանապարհին մահացել է:

Այս պահին դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ Աշոտ Սայադյանի գլխավորությամբ:

Տեղում են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը:

Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Հրանտ Պետրոսյանը:
Ոստիկանությունը ձեռնարկում օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ մահացածի ինքնությունը պարզելու, ինչպես նաև վրաերթ կատարած ու փախուստի դիմած վարորդին ու նրա տրանսպորտային միջոցը հայտնաբերելու ուղղությամբ:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի